«Դիմադրություն» շարժման անդամները փակեցին Մաշտոց-Լուսավորիչ-Պռոշյան խաչմերուկը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Դիմադրություն» շարժման անդամները և նրանց կողմնակիցները փակեցին Մաշտոց-Գր.Լուսավորիչ-Պռոշյան փողոցների խաչմերուկը։ Մի մասը նստել է ասֆալտին՝ ամբողջությամբ կանգնեցնելով այդ հատվածի երթևեկությունը։
Տեղում ծառայություն են իրականացնում ոստիկանները, որոնք բողոքի ակցիայի մասնակիցներին հորդորում են դուրս գալ ճանապարհի երթևեկելի մասից։
Բոլորը վանկարկում են` «Առանց Նիկոլ Հայաստան», և չեն ենթարկվում ոստիկանների հորդորներին։
Ավելի վաղ հայտնել ենք, որ շուրջ 2 ժամ ՀՀ նախագահականի և Անվտանգության խորհրդի շենքերը շրջափակած ընդդիմության ներկայացուցիչները բողոքի երթ սկսեցին Պռոշյան փողոցով։
Երեկ կայացած հանրահավաքում «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը խնդրեց, որ առավոտ շուտ շատերը գան ու միանան բողոքի ակցիային, որպեսզի պարալիզացնեն ամբողջ քաղաքը, շրջափակեն այն շենքը, որն ուզում են։
Sputnik Արմենիա