Մոսկվան տեսնում է ՀՀ-ի, ԱՀ-ի և ՌԴ-ի միջև պայմանավորվածություններին միջամտելու ԵՄ-ի համառ փորձերը

Մոսկվան տեսնում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև պայմանավորվածությունների գործընթացին միջամտելու ԵՄ-ի համառ փորձերը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այո, մենք տեսնում ենք ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավարվածությունների գործընթացին միջամտելու ԵՄ-ի համառ փորձերը, ակնկալում ենք, որ Բրյուսելը կօգնի դրանք կյանքի կոչել, եթե այդքան ուզում է, այլ ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր խաղալ, այ դա արդեն մենք չենք ուզում»,- ասել է նա:

Զախարովան նշել է, որ Ռուսաստանի ռազմավարական նպատակը Հարավային Կովկասը կայունության և բարգավաճման գոտու վերածելը և այդ գործընթացին նպաստելն է։ «Այդ ճանապարհին առանցքային խնդիրներից մեկը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումն է՝ կայուն խաղաղության հաստատման համար։ Այս ուղղությամբ ջանքերի հիմքն առաջնորդների եռակողմ պայմանավորվածություններն են, որոնց մասին մենք բազմիցս խոսել ենք և որոնք հետևողականորեն իրականացվում են։ Ռուսաստանն աջակցություն է ցուցաբերում Երևանին և Բաքվին բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանների սահմանազատման, հանրային կապերի հաստատման և խաղաղության պայմանագրի մշակման հարցում»,- ասել է Զախարովան, տեղեկացնում է News.am։