«ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ-ԵՐԹԸ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

Գարեգին Նժդեհի հրապարակում այսօր՝ մայիսի 25-ին, մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։

 


Շարժման մասնակիցները Գարեգին Նժդեհի հրապարակից երթով շարժվելու են դեպի Ֆրանսիայի հրապարակ։

Ինչպես նախորդ օրերին, այսօր նույնպես վաղ առավոտյան շարժման մասնակիցները մայրաքաղաքում անհնազանդության բողոքի ակցիաներ են կազմակերպել։ Շարժման մասնակիցները շրջափակել էին ՀՀ նախագահի նստավայրի շենքը և պահանջում էին, որպեսզի նախագահն իր տեսակետը հայտնի Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել է, որ շարժումն ամեն օր պատրաստվում է պետական տարբեր կառույցների շենքեր շրջափակել։ Նախօրեին էլ շարժման երթը շրջափակել էր ԱԳՆ բոլոր մուտքերը և փակ պահել մի քանի ժամ, իսկ երեկոյան հանրահավաք էր կազմակերպել Սասունցի Դավթի արձանի մոտ:

News.am