«Դիմադրության» շարժման մասնակիցները երթ սկսեցին ԲԴԽ-ից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«ԴԻմադրության» շարժման մասնակցները, որոնք երթով եկել էին ԲԴԽ-ի մոտ աջակցելու 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած ծնողների հարազատներին, երթ սկսեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ:

 

Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցները առավոտյան Ֆրանսիայի հրապարակից երթ են սկսել դեպի Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի սատարեն 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած ծնողների հարազատներին, որոնք ԲԴԽ–ի դիմաց բողոքի ակցիա են անում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը, դատարանի երեկվա որոշմամբ, անցկացվելու է դռնփակ։ Այս որոշումը զայրացրել է զոհված զինծառայողների հարազատներին։ Նրանք այսօր ԲԴԽ-ից պահանջում են՝ դատավարությունը շարունակել դռնբաց կարգով, թուլատրելով և ծնողներին, և լրագրողներին մասնակցել նիստերին, ապահովելով նաև այդ նիստերի հասանելիությունը հանրությանը:

News.am