«ՇՈՒՇԻ. ԱՄԷՆ». ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼՈՒ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մերօրյա արցախյան այս պատերազմի հիմքում ընկած էր նախ և առաջ Շուշին։ Վաչկատուն թուրքական ինչ-որ մի ցեղախումբ ի վերջո տիրացավ Շուշիին»,- ասում է Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը «Շուշի. ԱմԷն» վավերագրական ֆիլմում։

 

«Շուշիում եղել են հինգ խոշոր ԵՎ Յոթ փոքր հայկական եկեղեցիներ, որոնց հետքերը ընթացքում վերացվել են։ Ջնջում են հայկական հետքերը և փորձում են յուրացնել մեր պատմությունը, ժառանգությունը, հետըք, մեր բնիկ լինելը»,-ասում է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի նախկին առաջնորդ, Արցախի հերոս Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Ըստ ֆիլմի բանախոսների, նույնիսկ քաղաքի երկու մզկիթները կառուցել են հայ վարպետները։

«Շուշի. ԱմԷն» ֆիլմի պրեմիերան կկայանա մայիսի 30-ին` ժամը 19։00-ին, Կինոյի տան մեծ դահլիճում կկայանա։ Ներկայացվում են անհերքելի փաստեր Շուշիի հայկական լինելու մասին։ Ֆիլմի ռեժիսորը Մարիամ Եգորյանն է, այն նվիրվում է Ռուբեն Գրիգորյանի հիշատակին

Ֆիլմում օգտագործված են արցախյան առաջին և երրորդ պատերազմի ընթացքում, դրանցից առաջ ու հետո արված կադրեր։

Panorama.am