ԱՄՆ-ում ՌԴ դեսպան․ Ռուսաստանի շուրջ ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մի ամբողջ ցանց է ստեղծվել

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Անտոնովը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության շուրջ ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մի ամբողջ ցանց է ստեղծվել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

«Համանման իրավիճակ է նաև Չինաստանի հետ սահմանին։ Այժմ մեր պաշտպանության նախարարությանը հաջողվել է բացահայտել բազմաթիվ հետազոտական ​​կենտրոնների առկայության փաստեր Աֆրիկյան մայրցամաքում»,- դիվանագետին մեջբերում է ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը ճեպազրույցի ժամանակ հրապարակել էր Պենտագոնի՝ 2015 թ. մարտի 6-ի փաստաթղթերը, որոնք հաստատում են ԱՄՆ զինվորականների մասնակցությունն Ուկրաինայում ռազմական կենսաբանական նախագծերի ֆինանսավորմանը։ Ինչպես պարզել են ռուս փորձագետները, ԱՄՆ-ի և Ուկրաինայի առողջապահության նախարարության միջև համաձայնագիր է կնքվել համատեղ կենսաբանական գործունեության վերաբերյալ։ Միջոցներն ուղղվել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության կենսաբանական լաբորատորիաներին Կիևում, Օդեսայում, Լվովում և Խարկովում, որտեղ աշխատում էին ամերիկացի մասնագետները։ Ուկրաինայում այդպիսի կենսալաբորատորիաների ֆինանսավորման ընդհանուր գումարը 32 մլն ԱՄՆ դոլար է կազմել:

News.am