«Արցախցիները համաձայն չեն թուրքանալու»․ Բողոքի ակցիա Մարտունիում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի Մարտունու շրջանում նշել են Մայիսի 28-ն ու դիմադրության ակցիա իրականացրել:

 

Ակցիայի մասնակիցների ձեռքին եղել են պաստառներ. «Հանուն Արցախի զարթնիր լաո»: Նրանք երթ են անցկացրել՝ վանկարկելով՝ «Միություն, պայքար, հաղթանակ»:

Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի արձանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցներց մեկը նշեց. «Մեզ որևէ մեկը չի կարող մեզ կանգնեցնել, որովհետև մեր պայքարն արդար է: բոլորս միասին պայքարում ենք մինչև հաղթանակ: Կեցցե Արցախը, կեցցե Հայաստանը, կեցցե մեր միությունը:

Այս հարցը միայն Հայաստանում և Սփյուռքով չի լուծվելու, այլ նաև արցախցիների ձայնով, որ արցախցիները համաձայն չեն թրքանալու: Մենք 1988-ից սկսել ենք այս պայքարը և ավարտին կհասցնենք: Ես կոչ եմ անում, որ ամեն օր բոլորը ներկայանեն ու բարձրացնեն իրենց ձայնը, որ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում և չի էլ լինելու»:

News.am