2022-05-30 13:47
Լրատվական գործակալություններ
Կառավարական 3-րդ մասնաշենքից ողջունում են ընդդիմադիրներին ու ջուր փոխանցում
Իրավիճակը Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ շարունակում է լարված մնալ։
Ընդդիմադիր պատգամավորները փորձում էին մտնել շենք, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, ինչից հետո բախում սկսվեց ոստիկանների ու քաղաքացիների միջև։
Կառավարական 3-րդ մասնաշենքից, սակայն, աջակցություն էին հայտնում ընդդիմադիրներին. պատուհաններից ջրեր էին նետում դեպի քաղաքացիները, քանի որ մի քանիսի ինքնազգացողությունը վատացել էր։
Շենքից նաև ողջունում էին «Դիմադրություն» շարժման մասնակիցներին, տեղեկացնում է Aysor.am-ը։