2022-05-30 20:39
Լրատվական գործակալություններ
Թագուհի Թովմասյան․ Ոստիկանների բոլոր հանցագործությունները կներկայացվեն միջազգային գործընկերներին
Ոստիկանությունը հարաբերական դադարից հետո այսօր էլ ավելի ագրեսիվ գործողությունների դիմեց, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Ոստիկանական բոլոր հանցագործությունները ՀՀ քաղաքացիների, պատգամավորների, անչափահասների նկատմամբ դրվագ առ դրվագ արձանագրվել են ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների կողմից և, որպես հանցագործության մասին հաղորդում, շուտով կներկայացնեմ ՀՀ գլխավոր դատախազին։
Բոլոր վայրագությունների մասին համապատասխան զեկույցներով կտեղեկացվեն նաև մեր միջազգային գործընկերները»,- հայտարարել է Թագուհի Թովմասյանը:
Aysor.am