2022-05-31 13:58
Լրատվական գործակալություններ
Վառնայում բացվել է Ազնավուրի հուշարձանը
Բուլղարիայի Վառնա քաղաքում բացվել է Շառլ Ազնավուրի հուշարձանը։
Քանդակագործ Կրասիմիր Անգելովի կոմպոզիցիան գտնվում է «Ունիոն» քաղաքային հրապարակում, հայտնում են բուլղարական լրատվամիջոցները։
Հաղորդվում է նաև, որ մինչ հուշարձանի բացումը հնչել են Բուլղարիայի, Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ազնավուր» հիմնադրամը և ՀԲԸՄ հայկական բարեգործական կազմակերպության Վառնայի մասնաճյուղը հուշագիր են ստորագրել Վառնայում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանի տեղադրման վերաբերյալ։
Armenia today