Ալեն ՂԵՎՈՆԴՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԼԱՆ B-Ն ԸՍՏ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՎՈՒՄ Է «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ»

Ադրբեջանը վերջին մոտ մեկ ամիսը (զուգահեռվում է ՀՀ ընդդիմության փողոցային գործողությունների ժամանակացույցի հետ) հետևողականորեն հաղորդագրություններ է տարածում իբրև հայկական կողմից, հատկապես Քելբաջարի հատվածում, հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում: Այս մասին գրում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:

Ален ГЕВОНДЯН: ПЛАН Б АЗЕРБАЙДЖАНА ПО МНЕНИЮ ВЛАСТЕЙ АРМЕНИИ НАЗЫВАЕТСЯ «ЭПОХОЙ МИРА»

«Բացի նրանից, որ դա հիմնականում չի համապատասխանում իրականությանը, հարկ է նշել, որ սա հավանաբար «հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման» պլան B-ն է, որն իրենից ներկայացնում է հետևյալ սցենարը. եթե հայկական կողմը (տարբեր՝ այդ թվում արտաքին գործընկերների հորդորների ներքո) այնուամենայնիվ չի կարողանում գնալ Ադրբեջանի առաջ քաշած պայմանների լիարժեք ընդունմանը, Ադրբեջանը հրադադարի խախտման նման հաղորդագրություններով նախ ֆոն է ստեղծում, ապա մի օր կոնկրետ սադրանք է ձեռնարկելու ռազմական գործողություններ սկսելու արդեն բուն ՀՀ-ի նկատմամբ:

Արցախում նրանք դա իրենց հավանաբար թույլ չեն տա, ռուսական էլեմենտը դեռևս կարողանում է որոշակիորեն զսպել նրանց:

Սա բավական խելամիտ ու ռացիոնալ պլան է, քանի որ ադրբեջանական կողմի «հակառակորդ»-ը փաստացի նրա գործընկերն է, որը հետևողականորեն իր բանակն ու ռազմական կարողություններ չի զարգացրել, որ հավանաբար հետո, երբ պլանավորված հանձնումներ կատարվեն, հիմնավորի, թե բա չկարողացանք պահել հողը, որն իրականում չցանկացանք պահել է նշանակում:

Սա լեգիտիմ հող հանձնելու երկրորդ արարի պլան է, որ ըստ ՀՀ-ի գործող իշխանության կոչվում է «խաղաղության դարաշրջան»:

Առնվազն պետք է հասկանալ, որ Ադրբեջանը հստակ պատկերացում ունի իր ազգային շահերի մասին, ու երբ նրանք խոսում են Արևելյան Ադրբեջանի, իսկ պատմականորեն «Մեծ Ադրբեջանի» մասին, ի նկատի ունեն, որ այդ Ադրբեջանը մեծանալու է իրենցից արևմուտք գտնվող պետության հաշվին:

Երբեք մի մոռացեք ստորև ներկայացված քարտեզը",- գրել է Ղևոնդյանն ու հրապարակել քարտեզը:

Verelq.am