«Դիմադրության» շարժման երթը՝ Ֆրանսիայի հրապարակից. Մասնակցում են կանայք ու երեխաները (ուղիղ եթեր)

«Դիմադրության» շարժումը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Ֆրանսիայի հրապարակից երթ է սկսել, որին մասնակցում են կանայք և երեխաները:

 


Հիշեցնենք, որ նախօրեին խոսելով այսօպրվա ծրագրերի մասին՝ ԱԺ փոխխոսնակ Սաղաթելյանը տեղեկացրել էր, որ ժամը 13.00, տեղի է ունենալու Հայաստանի շուրջ երեք տասնյակ կուսակցությունների հետ հանդիպում, որից հետո պարզ կլինի նրանց դիրքորոշումը ԱԺ արտահերթ նիստին ներկայացված հայտարարության վերաբերյալ։ Այս պահին շուրջ 50-ից ավելի ՀԿ–ներ ստորագրել են հայտարարության տակ։

Բացի դրանից՝ ընդդիմադիր պատգամավորները պետք է հանդիպումներ ունենային Գրողների միության, Գիտությունների ազգային ակադեմիայի, գիտա-կրթական, մշակութային տարբեր հաստատությունների ղեկավարների հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումը այս հարցում, տեղեկացնում է News.am-ը։