Վրաստանի հայոց թեմը նոր առաջնորդ ունի

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ սույն թվականի հունիսի 1-ից Վրաստանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ Կիրակոս վարդապետ Դավթյանը նշանակվել է Վրաստանի հայոց թեմի առաջնորդ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: