Կրեմլ․ Ուկրաինային զենք մատակարարելը կարող է հանգեցնել իրավիճակի վատթարացման

Կիևին զենք մատակարարելը չի փոխում Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության բոլոր պարամետրերը, դրա նպատակները կիրականացվեն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է Ուկրաինային վաճառել չորս MQ-1C Gray Eagle անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են հագեցվել Hellfire հրթիռներով։

«Ուկրաինա կշարունակեն զենք լցնել, ամենաժամանակակիցը։ Ես նախկինի պես չեմ ուզում խոսել բացարձակապես անցանկալի և շատ տհաճ սցենարների մասին, երբ այդ զենքը հիպոթետիկ կերպով փորձում են օգտագործել մեր տարածքում գտնվող թիրախների դեմ։ Դա էապես կփոխի իրավիճակը անբարենպաստ ուղղությամբ»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինային զենքի մատակարարումն ու Ռուսաստանի և ռուս զինվորականների դեմ դրա կիրառման հնարավորությունը։

«Ուկրաինան ամեն անգամ զենքով լցնելը չի փոխում հատուկ ռազմական գործողության բոլոր պարամետրերը։ Ամեն դեպքում, հատուկ ռազմական գործողության նպատակները կիրականանան»,- ընդգծել է նա։

News.am