Ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ հարուցվել է 10 քրգործ
«Դիմադրություն» շարժան ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ հարուցվել են 10 քրեական գործեր։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
Մայիսի 23-ին իրազեկման ավտոերթ իրականացնող քաղաքացու հասցեին ոստիկանության ծառայողի կողմից բացահայտ հայհոյանք հնչեցրելու դեպքով ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։
Նշենք, որ ապրիլի 18-ից սկսած քաղաքացիական անհնազանդության տարբեր ակցիաների ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ սկսվել են թվով 47 ծառայողական քննություններ, որոնցից 2-ի արդյունքները թողնվել են անհետևանք, 3-ի ընթացքը կասեցվել է, մնացածը ընթացքի մեջ են։
Կարգապահական կամ այլ բնույթի խախտումներ կատարած ոստիկանական ծառայողների նույնականացումն և նրանց շրջանակը կհստակեցվի ծառայողական քննությունների վերջնական արդյունքներով։
Sputnik Արմենիա