2022-06-02 18:39
Լրատվական գործակալություններ
Մոսկվայում տեղի կունենա ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի նիստը
Վաղը՝ հունիսի 3–ին, Մոսկվայում տեղի կունենա տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ ձևավորված աշխատանքային խումբը վերջին անգամ հանդիպել էր 2021թ. դեկտեմբերին։
Ինչ վերաբերում է սահմանազատման և անվտանգության հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հաջորդ հանդիպմանը, որը նույնպես պետք է տեղի ունենա Մոսկվայում, հանդիպման օրը դեռ չի հաղորդվում։