Մեդվեդև․ Կոչնչացնենք որոշումներ ընդունելու կենտրոնները, եթե Կիևը հարձակվի ՌԴ-ի վրա

Ուկրաինայի կողմից Ռուսաստանի օբյեկտների դեմ սպառազինության օգտագործման դեպքում ՌԴ զինված ուժերին այլ ընտրություն չի մնա, քան ոչնչացնել որոշումներ ընդունելու կենտրոնները։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Կիևին համազարկային կայանների մատակարարումը։

Նա պարզաբանել է, թե կոնկրետ որ կենտրոների մասին է խոսքը. մասնավորապես՝ պաշտպանության նախարարությունն ու գլխավոր շտաբը։

Sputnik Արմենիա