Արցախի պետնախարար․ ԵՄ–ն չպետք է խառնվի հակամարտության լուծմանը, դրա համար կա ԵԱՀԿ ՄԽ

ԵՄ–ն չպետք է մասնակցի արցախյան հակամարտության կարգավորմանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Հաշվի առնելով Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն ու ՌԴ խաղաղապահ ուժերի արդյունավետ դերը, կարծում ենք, որ արցախյան հակամարտության կարգավորման հարցը չպետք է ԵՄ–ի համար բանակցությունների առարկա դառնա», – ասել է Բեգլարյանը։

Միաժամանակ պետնախարարն ընդգծել է, որ երկխոսությունն անհրաժեշտ է, սակայն այն չպետք է «Արևմուտքի հետ Ռուսաստանի ներկայիս բարդ հարաբերությունների մաս» դառնա։

Խնդիրը լուծելու համար գոյություն ունի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջազգայնորեն ճանաչված ձևաչափ, որոնք էլ հենց պատասխանատու են հակամարտության կարգավորման համար։

Sputnik Արմենիա