2022-06-03 13:28
Լրատվական գործակալություններ
Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր, և ԱԽ քարտուղարն այդ համատեքստում բարձր է գնահատել ԵՄ-ի դերակատարությունը:
Կողմերն անդրադարձել են նաև հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման խնդրին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: