«Փաստ»․ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑՐԵԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՊԼԱՆԸ

Վերջին օրերին Դիմադրության ղեկավար կազմը հաճախակի քննարկումներ և ժողովներ է անում, ռազմավարական և տակտիկական հարցեր քննարկում։ Ըստ «Փաստ»-ի աղբյուրի, չնայած ոգևորության բարձր տրամադրությանը, մեծ ուշադրություն է դարձվում գործողությունների ռիսկայնության, ժողովրդին որևէ պարագայում «արկածախնդրության» չտանելու մասով։

Վերջին օրերին կայացած հավաքի մասնակիցները հավանության են արժանացրել Իշխան Սաղաթելյանի նորացված գործողությունների պլանը, որը կմեկնարկի հունիսի 3-ից հետո, սակայն մանրամասները գաղտնի են պահվում։

News.am