Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ․ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՈՉ ՄԻ ԿԱԴՐ ՉԿԱ
Ոչ մի կադր չկա, որը պատկերեր ցուցարարների կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
«1) ՈՉ ՄԻ կադր չկա, որը պատկերեր ցուցարարների կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն։
2) ԲԱԶՄԱԹԻՎ կադրեր կան, որոնք պատկերում են ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ բռնություն։
3) Կան կադրեր, որ պատկերում են, թե ինչպես են ոստիկանները լուսաձայնային նռնակ նետում այլ ոստիկանների վրա։
Ու այս պայմաններում՝
— քրգործ է հարուցվում 225 հոդվածով՝ զանգվածային անկարգություններ (հիշե՛նք նեռի հայտնի «սիրտս փառավորվում է» բառերը)
— ձերբակալվում են 12 (կամ ավել) ցուցարարներ, նրանց մի մասը՝ դաժան բռնության ենթարկված վիճակով
— վայրագություն կատարած ոչ մի ոստիկան ոչ միայն չի ձերբակալվում, այլև նրանց թանին ոչ ոք թթու էլ չի ասում…
ՀԳ. Սրա՛նք են «մաթեմատիկական ճշմարտությունները», իսկ ով պնդում է հակառակը՝ թուրքական շահերի սպասարկու «բոլոր հարցերի փորձագետ» է»,- գրել է նա։