Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՄՏԱԾԵՆՔ, ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻՑ ՆՈՐԻՑ ԴԱՌՆԱԼ ԱԶԳ
Մտածենք, թե ինչպե՞ս ընտրազանգվածից նորից դառնալ Ազգ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանությաննախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել: Նա նաև նշել է.
«Հիշե´նք, թե որպես Ազգ, որտե՞ղ ենք թաղել մեր առողջ բանականությունը, ազգային արժանապատվությունն ու ազնիվ ոգին:
Եվ ամենակարևորը` ինչու՞ դարձանք թուրքի ու նիկոլիզմի գերի, ինչու՞ հիմարացրեցին ու սպանեցին մեզ, ինչու՞ ապուշի տեղ դրեցին ու հայրենազրկեցին մեզ, ինչու՞ հոգիներս պղտորեցին ու կռվեցրին միմյան հետ:
Ինչու՞ է նիկոլիզմն ավելի կարևոր, քան մի ամբողջ Ազգ ու Հայրենիք: Ինչու՞ հայը ինքն իրեն չի հարգում, ինչու՞ է հայն այսքան խորը թքել ինքն իր վրա:
Ինչու՞ է օրվա աշխատավարձը կարևոր երեխայի վաղվա ապագայից: Ինչու՞ է բարձրաստիճան սպայի կամ ոստիկիկանի պատիվը հայտնվել ոմանց ներքնաշորի մեջ: Ինչու՞ է հարևանի դղյակն ավելի տանջում և պատրաստ ենք նրան դատել բոլոր ատյաններում, բայց 5000 մատղաշ երեխաների կյանքն ու 10000ք.կմ հայրենիքը կործանածին` ասում ենք «դե ի՞նչ անի խեղճ հարիֆը»:
Միթե՞ ես, որպես հայ միշտ այսպիսինն եմ եղել, ու դրա համար դարերով կորցրել եմ, դարերով մորթվել եմ, ցեղասպանվել եմ, դարերով խաբվել եմ, դարերով անարգվել եմ ու դարերով գաղթել եմ:
Իսկ ե՞րբ եմ, որպես Ազգ` խելքի գալու վերջապես»: