2022-06-07 09:47
Լրատվական գործակալություններ
Հումանիտար օգնություն է ուղարկվել Ուկրաինայում պատերազմող ռուս զինծառայողներին
Հունիսի 6-ին, Երևանից հումանիտար օգնություն է ուղարկվել Ուկրաինայում պատերազմող ռուս զինծառայողներին։ Այս մասին հայտնում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի Տելեգրամ-ալիքը։
«Այսօր Երևանից Դոնի Ռոստով է ուղարկվել ավելի քան 16 տոննա հումանիտար օգնություն՝ Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողությանը մասնակցող ռուսաստանցի զինծառայողների համար»,- ասվում է խաղաղապահների հաղորդագրությունում։
Թե կոնկրետ ով է նախաձեռնել ռուս զինծառայողներին մարդասիրական օգնության ուղարկումը, ռուսական խաղաղապահը զորախումբը չի մանրամասնում։
Hetq.am