2022-06-07 11:27
Լրատվական գործակալություններ
0
«Իրավունք». ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՏԱՊՈՒՄ Է
«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարության նախաձեռնությամբ և Ալեն Սիմոնյանի որոշմամբ` հունիսի 9-ին Ազգային ժողովում կգումարվի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է շուրջ 14 օրենքի նախագիծ:
Այդ շարքում է նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Տպավորություն է, որ այս հարցում իշխանությունը շտապում է` հույս ունենալով, որ այն կյանքի կոչելը մահակ է դառնալու որոշ ընդդիմադիրների գլխին»: