ԻՏԱԼԻԱՆ, ՖՐԱՆՍԻԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՆ ՉԵՆ ՊՆԴՈՒՄ, ՈՐ ՂՐԻՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ

Հռոմը, Փարիզը և Բեռլինը ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում պնդում են, բայց ոչ այն մասին, որ Ռուսաստանը Ղրիմը վերադարձնի Ուկրաինային: Այդ մասին ասվել Է հունիսի 4-ին The American Conservative հանդեսում հրապարակված հոդվածում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իտալիան, Ֆրանսիան և Գերմանիան շփման մեջ են Պուտինի հետ,- ասված Է հոդվածում:- Ոչ ոք չի պնդել այն, ինչը երբեմն պահանջել Է Զելենսկին. Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքի հանձնումը, որտեղ նա գտնվում Է 2014 թվականից»:

Հոդվածում նշված Է, որ ԱՄՆ-ի շահերը նույնպես չեն համընկնում Ուկրաինայի շահերի հետ: Այդ առնչությամբ «ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն պատրաստ են զենք մատակարարելու Ուկրաինային, որպեսզի պաշտպանեն իրենց և ռուսներին հաղթեն մարտի դաշտում, բայց ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ ԱՄՆ-ը պատրաստ չեն կռվելու ուկրաինացիների համար»: Հեղինակը ճշտում Է, որ, իր արծիքով, Ուկրաինան չի կարողանա արևմտյան գործընկերներից ստանալ բավականաչափ քանակությամբ զենք իր խնդիրների կատարման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

«Արմենպրես»