Գրիգորյան․ ԵՄ դեսպանը կույր և լուռ է ձևանում, կողմնորոշվեք՝ Նիկոլի աթոռն եք պաշտպանում, թե մարդու իրավունքները
Այս շենքում նստած դեսպանն առիթը բաց չէր թողնում, երբ հնարավորություն էր ունենում, քաղաքական հայտարարություններ էր անում, 2018-ին կոնկրետ կողմ էր բռնում, իսկ ընդամենը մի քանի օր առաջ այստեղ տեղի ունեցած վայրագությունների հետ կապված մի ծպտուն անգամ չի հանում, կույր և լուռ է ձևանում։ Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԵՄ գրասենյակի դիմաց «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբկցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Բայց իրականում մենք այստեղ ենք, որ ասենք դեսպանին՝ դուք Հայաստանում պետք է կողմնորոշվեք՝ ի վերջո սատարում եք եվրոպական արժեքնե՞րը. Ժողովորդավարությո՞ւնը, օրենքի գերակայությո՞ւնը, թե՞ Նիկոլին ու և իր աթոռը: Ժամանակն է, որ դուք կողմնորոշվեք, որպեսզի հայ հասարակությունն էլ հասկանա, թե դուք այստեղ ինչ ֆունկցիա եք կատարում»,- ասաց Աննա Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին հենց ԵՄ գրասեն յակի դիմաց, Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման կետում բախումներ տեղի ունեցան ոստիկանների և ցուցարարների միջև: Պաշտոնական տվյալներով վնասված է ստացել 60 անձ, որից 39-ը՝ ոստիկան: Ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ:
News.am