Մովսես Հակոբյան․ ԳՇ պետին նախարարի 1-ին տեղակալ դարձնելը խնդիր չէ

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը որևէ խնդիր չի տեսնում, որ իշխանությունները փոխում են ԶՈՒ կառուցվածքը, ըստ որի գլխավոր շտաբի պետը լինելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:

Նրա խոսքով, այդ փոփոխությամբ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը չի վերանում. «Չեմ կարող ասել՝ ճիշտ է, թե սխալ, ես չեմ գնահատողը, բայց մենք այդպիսի կառուցվածք ենք ունեցել 1992-ից մինչև 2011 թվականը, և առաջին պատերազմում այդ կառուցվածքով հաղթել ենք: Ես հիմա բանակում չեմ, որ այդպիսի վերլուծություն անեմ ու ասեմ՝ ճիշտ է, թե սխալ:

Ես խնդիրը տեսնում եմ կառավարման մեջ, ցանկացած հետամնաց կառուցվածքը վերցրեք, բայց եթե կարողանանք դա կառավարել, էլի հաղթանակ կունենաք»,-ընդգծեց Մովսես Հակոբյանը, տեղեկացնում է News.am: