2022-06-07 16:04
Լրատվական գործակալություններ
Բայրամով․ Զանգեզուրի միջանցքի հարցով կոնկրետ արդյունքներ չկան
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը կարևոր է նաև Հայաստանի համար»։
Նրա խոսքերով, Հայաստանը տարածաշրջանում սահմանափակ կոմունիկացիոն հնարավորություններով երկիր է, ուստի Զանգեզուրի միջանցքի իրականացումը կարևոր է Հայաստանի համար այնպես, ինչպես տարածաշրջանի մյուս երկրների համար:
Ընդ որում, նա բողոքել է, որ Հայաստանը շարունակում է ձգձգել հարցը:
«Զանգեզուրի միջանցքի հարցով կոնկրետ արդյունքներ չկան։ Հայաստանը շարունակում է հարցը ձգձգել տարբեր պատրվակներով», - ասել է Բայրամովը:
Verelq.am