«Ժողովուրդ»․ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՔՆՆԻՉՆԵՐԻ ԶԳԱԼԻ ՄԱՍԸ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐ Է ԳՐԵԼ

ՀՀ ոստիկանությունում, ՀՀ քննչական կոմիտեում և այլ ուժային կառույցներում քննիչների զգալի մասը սկսել է աշխատանքից ազատման դիմումներ գրել։ Այս տեղեկությունը գրում է «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում։

Թերթը փորձել է նաև պարզել երևույթի պատճառը։ »Մենք տեղեկացանք, որ նրանց՝ դիմում գրելու պատճառն այլ աշխատանքի անցնելու ցանկությունն է։ Մասնավորապես, նրանցից շատերն ազատվելու դիմում են գրում, որպեսզի գնան Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատելու»,- գրում է «Ժողովուրդը»:

Նշվում է, որ անգամ մարզային և վարչական շրջանների քննչական բաժինների պետերը և ոստիկանապետերն արդեն դիմել են, քննություն հանձնել, որպեսզի առավել բարձր աշխատավարձով Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատանքի անցնեն:

Նշվում է, որ մյուս ուժային կառույցների ղեկավարները չգիտեն, թե թափուր մնացած աշխատատեղերը ինչպես համալրեն. մասնագետների սով է պետական համակարգում:

Sputnik Արմենիա