2022-06-08 15:22
Լրատվական գործակալություններ
Վարչական դատարանը մերժել է Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ Արմեն Սարգսյանի և Փաշինյանի
Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռաֆիկ Խանդանյանի, մերժել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչ Շուշանիկ Ստեփանյանը։
Նշենք, որ Օնիկ Գասպարյանը դիմել էր դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, «ինչը հաստատվել է 2021թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ»։