2022-06-08 18:43
Լրատվական գործակալություններ
ՄԱԿ․ Հայաստանում ընդհանուր 500 հազար մարդ սոված է մնում
Հայաստանում ընդհանուր 500 հազար մարդ սոված է մնում, ասվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Սովի քարտեզին», որը գնահատել է երկրի 3 միլիոն բնակչությունը:
Ըստ քարտեզի՝ վերջին երեք ամսվա ընթացքում թերսնուցմամբ տառապող մարդկանց թիվն ավելացել է 80 հազար մարդով:
Ըստ քարտեզի՝ հանրապետությունում մինչև 5 տարեկան երեխաների մոտ 4.4 տոկոսը տառապում է սուր թերսնուցմամբ, իսկ 9.4 տոկոսը՝ խրոնիկ թերսնուցմամբ։
News.am