2022-06-09 10:06
Լրատվական գործակալություններ
0
Պետդեպ․ Երևանն ու Բաքուն կարգավորման հարցում առաջ շարժվելու իրական հնարավորություն ունեն
Հայաստանն ու Ադրբեջանը ներկայումս հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հնարավորություն ունեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը օտարերկրյա լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ։ Նրա խոսքը մեջբերում Է ՏԱՍՍ-ը։
«Ես կարծում եմ, որ հիմա իրական հույս կա, բարենպաստ հնարավորություն կա Ադրբեջանի և Հայաստանի համար՝ հարաբերությունները նորմալացնելու և խաղաղ կարգավորման որոնման հարցում»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը։
Նա ավելացրել է, որ երկու երկրներն էլ «կարևոր քայլեր են արել» այդ ուղղությամբ։
«ԱՄՆ-ն լիովին խրախուսում է դա»,- ընդգծել է Դոնֆրիդը։
Sputnik Արմենիա