ՆՈՐ ԱԿՈՒՍՏԻԿ ԵՎ ԼՈՒՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ «ԳեոՊրոՄայնինգ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԻՑ

«ԳեոՊրոՄայնինգը» ավարտել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մեծ բեմի ակուստիկ և լուսավորության համակարգի տեխնիկական վերազինման ծրագիրը։ Թատրոնը ստացել է ամենաարդիական ակուստիկ և լուսային սարքավորումներ։  

АКУСТИЧЕСКАЯ И ЗВУКОВАЯ СИСТЕМЫ ОТ GeoProMining

Թատրոնի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը «ԳեոՊրոՄայնինգի» ղեկավարությանը հանձնեց Ալեքսանդր Գրիգորյանի անվան հուշամեդալներ։

Թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի խոսքով՝ թատրոնի ձայնային տեխնիկան, մեղմ ասած, անմխիթար վիճակում էր, և ամեն վայրկյան կարող էր խաթարվել ներկայացման բնական ընթացքը։

Թատրոնի տնօրենի խոսքով, ձայնային սարքավորումների վերազինման խնդիրը առաջնահերթություն էր և անհրաժեշտ էր շուտափույթ լուծում տալ:

«2020 թվականից «ԳեոՊրոՄայնինգի» աջակցության շնորհիվ մենք, երկու փուլով, ամբողջությամբ վերազինել ենք մեծ բեմը։ Լուսավորման ժամանակակից լուսատեխնիկայով և ակուստիկայով մենք ոչ միայն ապահովագրվել ենք տհաճ պատահականություններից, այլև կարող ենք դերասանական արվեստը ներկայացնել նոր տեխնիկական մակարդակով»,- նշել է Մխիթարյանը։

«ԳեոՊրոՄայնինգի» արտաքին քաղաքականության և սոցիալական ռազմավարությունների վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը վստահեցրեց, որ ընկերությունը պատրաստակամորեն արձագանքեց թատրոնին աջակցելու խնդրանքին։

«Ռուսական դրամատիկական թատրոնի հետ մեր համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի։ Կարելի է ասել, որ Ստանիսլավսկու անվան թատրոնը մեր վաղեմի ընկերն է։ Մեր ընկերությունն իրականացրել է մի շարք համատեղ ծրագրեր, մասնավորապես, ֆինանսավորել է ներկայացումների բեմադրությունը՝ ներգրավելով Ռուսաստանից ժամանած դրամատուրգների։ Ներկայումս ընկերության ղեկավարությունը համագործակցության նոր ուղիներ է դիտարկում՝ թատրոնի տեխնիկական վերազինմանն ուղղված նոր նախագծեր, ինչպես նաև գեղարվեստական նշանակության նախագծեր» - ասաց Ռուզաննա Գրիգորյանը։

 

Галерея (4 фото)

Основная тема:
Теги: