«Դիմադրության» շարժումն այսօր հրավիրում է հանրահավաք
«Դիմադրության» շարժումն այսօր՝ հունիսի 9-ին, ժամը 19.30-ին Ֆրանսիայի հրապարակում հրավիրում է հանրահավաք:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան շարժումը երթ է անցկացրել Ֆրանսիայի հրապարակից դեպի ԱԳՆ շենք, որտեղ տեղի էր ունենում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ ննախարարների հանդիպումը:
Նախօրեին Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ իրենց երթը պայմանավորված է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցով, որը եկել է մասնակցելու ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
«Հայ ժողովուրդն արդեն ձևակերպել է սեփական օրակարգը, որն այսօր քննարկվում և պաշտպանվում է Հայաստանի փողոցներում ու հրապարակներում և ներկայացվում է միջազգային հանրությանը, այդ թվում՝ Հայաստան ժամանող միջազգային գործընկերներին։ Մեր ժողովրդի կենսական շահերից բխող առաջնահերթությունները որևէ կապ չունեն այն օրակարգի հետ, որով փակ դռների հետևում բանակցում են Հայաստանի իշխանություն ներկայացողները»,-ընդգծել էր նա:
News.am