Էրդողանն ինքնաառաջադրվել է 2023 թվականի նախագահական ընտրություններում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ինքնաառաջադրվել է 2023 թվականի նախագահական ընտրություններում, գրում է Duvar-ը։

«Հիմա հայտարարում եմ այդ մասին։ «Ժողովրդական դաշինք»-ի թեկնածուն Թայիփ Էրդողանն է»,-ասել է նա։

Թուրքիայի վիճակագրական գործակալության տվյալներով՝ անցյալ ամիս տարեկան ինֆլյացիան արագացել է մինչև 73,5 տոկոս, իսկ լիրան այս տարի կորցրել է իր արժեքի գրեթե մեկ քառորդը՝ 2021 թվականին դոլարի նկատմամբ 44 տոկոսով անկումից հետո։

News.am