Երևանում աշխատանքն է սկսում ՀԱՊԿ ԱԳՆԽ-ն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանում աշխատանքն է սկսում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհուրդը։

 

Պատվիրակությունների ժամանումից հետո նախատեսված է համատեղ լուսանկարում։ Տեղի կունենան նեղ և ընդլայնված կազմերով նիստեր։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդես կգան հայտարարություններով մամուլի համար։

Նախատեսված է նաև դրոշմանիշի և ծրարի մարում։

Նիստի օրակարգում ընդգրկված են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ արագ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր։

Նիստից հետո նախատեսվում են արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների միջև և 2022-2024թթ. խորհրդակցությունների ծրագրի ընդունումը։

News.am