2022-06-10 12:30
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանի իշխանությունները վտարում են «Sputnik Ադրբեջանի» գլխավոր խմբագրին
Ադրբեջանի միգրացիոն ծառայությունը թույլ չի տվել Բելառուսի քաղաքացիներ Վերոնիկա Անտոնովա-Տրիզնոյին և նրա ամուսնուն՝ Անտոն Պավլովին շարունակել աշխատանքը երկրի տարածքում։ Այս մասին տեղեկացրել է haqqin.az-ը։
«Արժե նշել, որ Վերոնիկա Անտոնովա-Տրիզնոն զբաղեցնում է «Sputnik Ադրբեջան» գործակալության գլխավոր խմբագրի պաշտոնը։ Նրա ամուսինը զբաղեցնում էր պրոդյուսերի պաշտոնը նույն գործակալությունում։
Այս տեղեկությունը լրագրողներին ներկայացրել է նաև պետական միգրացիոն ծառայության հանրային կապերի վարչության պետ Էլնուր Քալանթարլին։ Նա նշել է, որ նշված անձանց աշխատանքը երկարացնելու մասին դիմումները մերժվել են։ Դա ինքնըստինքյան զրոյացնում է նաև կեցության իրավունքը երկրում»,- գրել է պարբերականը։
News.am