Բերձորը շրջանցող ճանապարհ է կառուցվում, մենք կորցնելու ենք Բերձորի (Լաչինի) ճանապարհը
Ադրբեջանի կողմից կառուցվում է այլընտրանքային ճանապարհ, որին կարծես թե, Նիկոլն ու Ալիևը ունեն դավադիր համաձայնություն, որ մենք կորցնելու ենք այսօրվա Բերձորի (Լաչինի) ճանապարհը: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
«Այսինքն դեպի Ստեփանակերտ կառուցվում է շրջանցող ճանապարհ, որը հիմա կառուցվում է և շահագործման կհանձնվի 2-3 ամիս հետո: Եթե այդ ճանապարհը գործի, դա նշանակում է, որ մենք ամբողջությամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը, այդ թվում Աղավնոն, որոշ այլ հայկական գյուղեր: Ամենակարևորը, թշնամու ենթակայության տակ են անցնելու մեր ողջ կոմունիկացիաները, այսինքն գազի, էլեկտրաէներգիայի: Սա նշանակում է ամբողջական գտնվելու ենք կախման մեջ, և այն, որ ասում էինք Արցախի հայաթափում, նաև սա նկատի ունենք: Սա հերթական դավադիր ծրագիրն է»,-ասաց նա:
News.am