Բագրատ Եսայանին ԱԱԾ-ն տարել է իր աշխատասենյակից

Քիչ առաջ ԱԱԾ 4 աշխատակիցներ ներխուժել են «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի աշխատասենյակ ու տարել՝ հայտնում է Yerkir.am-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան տարել են Նալբանդյան փողոցում գտնվող ԱԱԾ մեկուսարան։

Նրա փաստաբանը Վահե Եփրիկյանն է։

Հիշեցնենք, որ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ակտիվ լուսաբանում էր «Դիմադրություն» շարժման, հակաիշխանական ակցիաներն ու հանրահավաքները։ Իսկ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում այսպիսի սպառնալիք էր հնչեցրել. «Հանրային մուլտիպլեքսում գործող երկու հեռուստաընկերություն իրենց եթերային քաղաքականությամբ համառ ջանքեր են գործադրում, որպեսզի հեռարձակման իրենց լիցենզիան առնվազն կասեցվի: Ինչ ասենք՛ իրենց ընտրած ճանապարհն է»: Թե կոնկրետ ո՞ր հեռուստաընկերություններին նկատի ուներ Տիգրան Հակոբյանը՝ անուններ չկան, բայց հնչեցին ենթադրություններ, որ խոսքը «Երկիր մեդիայի» և «Թի վի 5»-ի մասին է։