2022-06-11 16:46
Լրատվական գործակալություններ
Ուժեղ կարկուտ Դեբետ գյուղում. բերքը 90 տոկոսով վնասվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լոռու մարզի Դեբետ գյուղում այսօր 30 րոպե տևողությամբ ուժեղ կարկուտ է տեղացել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Դեբետի բնակչուհի Լուիզա Ղազարյանը:
«Ընդհանուր գյուղը շատ վնասներ է կրել կարկուտից, բայց ավելի ուժեղ մի երկու թաղամասում է եկել, որտեղ ամեն ինչ ավիրվել է: Վնասվել են մրգատու ծառերը, դաշտերը, բանջարաբոստանային կուլտուրաները` կարտոֆիլ, վարունգ, լոլիկ, լոբի, կաղամբ, սմբուկ, պղպեղ, բազուկ, սոխ, սխտոր և այլն»,-ասաց նա:
Բնակչուհին նշեց, որ կարկուտի հետևանքով բերքը վնասվել է մոտ 90 տոկոսով: