Վլադիմիր ԿԱԶԻՄԻՐՈՎ․ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՑԱՆԿԱՑԱԾ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ՊԱՐՈՒՆԱԿԻ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ցանկացած խոսակցություն, իմ կարծիքով, այժմ պետք է պարունակի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործողությունների դատապարտում։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։

Նախկին դիվանագետին, մասնավորապես, հարցրեցինք, թե, նրա կարծիքով, ինչպիսին է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։

«Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են սահմանների սահմանազատման, հաղորդակցությունների բացման շուրջ, նախապատրաստական աշխատանքներ են տարվում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար»։

Փորձագետին հարցրեցինք, թե հակամարտության կարգավորման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում տեսանելի ապագայում հարցրեցինք:

Կազիմիրովի կարծիքով՝ Ղարաբաղում երկրորդ պատերազմը հենց Իլհամ Ալիևն է սանձազերծել։

«Ավելին, կարևոր է հաշվի առնել, որ նա, ըստ էության, այնտեղ խախտեց ոչ թե ինչ-որ պարզ հրադադար, այլ հենց այն հրադադարը, որը թեև լռելյայն, բայց այնուամենայնիվ անժամկետ էր։ Նրա հայրը՝ Հեյդար Ալիևը, ամենայն հավանականությամբ, հասկանում էր, որ դա արվում է անժամկետ հիմունքներով։ Ես էլ էի դա հասկանում, թեև մենք դրա մասին չէինք խոսում։ Այնուամենայնիվ, այն լռելյայն անորոշ էր։ Սա հենց այն հրադադարն էր, որը տևեց 26 տարուց մի փոքր ավելի»,- ասաց նախկին դիվանագետը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի կարգավորմամբ անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է զբաղվել։

«Ինձ հայտնի չէ, որ ԱԳՆ պաշտոնյաներից որևէ մեկը ներգրավված է եղել դրանում։ Դե, համենայնդեպս, ինձ չեն ներգրավել։ Դա հաստատ է»,- ընդգծեց փորձագետը։

News.am