Թուրքիան զիջումների չի գնա Շվեդիայի և Ֆինլանդիայի հարցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Էրդողանը կասի, որ Թուրքիան զիջումների չի գնա Շվեդիայի և Ֆինլանդիայի հարցում։

Ակնկալվում է, որ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովում կընդգծի, որ «Թուրքիան զիջումների չի գնա ահաբեկչությանն ու ահաբեկչական կազմակերպություններին աջակցող երկրների նկատմամբ իր դիրքորոշման հարցում», գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշենք, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել Շվեդիան և Ֆինլանդիան։ Սակայն Թուրքիան դեմ է դրան։ Վերջինս մեղադրում է այդ երկրներին «ահաբեկիչներին աջակցելու» մեջ։

News.am