2022-06-14 12:17
Լրատվական գործակալություններ
0
Սոս ՀԱԿՈԲՅԱՆ. ՍԱ ԵՐԿԻ՞Ր Է, ԹԵ ДОМ 2
«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը, արձագանքելով Տաթևիկ Ռևազյանի պաշտոնից հեռանալու մասին լուրին, արձագանքում է.
«Իսկ ինչ-որ մեկին պարզ դարձե՞լ է, թե Տաթևիկ Ռևազյանը այս չորս տարվա ընթացքում հարկատուների փողերով քանի ամիս է աշխատել և քանիսը, գրողը տանի, գտնվել տարբեր տեսակի արձակուրդներում....արդյունքներից չեմ խոսում դեռ:
Սա երկի՞ր է, թե Дом 2:
Հաշվեքննիչ պալատի բացահայտած միլիարդավոր դրամների վատնումներից ի՞նչ նորություն կա, ո՛չ Թորոսյան Արսենը, ո՛չ էլ այն ժամանակվա փոխնախարար հիմիկվա նախարարը քննության հարցերին չե՞ն պատասխանելու...Չնայած, հաշվեքննիչ պալատը ում սև շունն է...»։