2022-06-14 13:28
Լրատվական գործակալություններ
«Սիլվայի գործով» նիստ կանցկացվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սիլվայի գործով» նիստ տեղի կունենա։
Գործով որպես մեղադրյալներ անցնում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին փոխվարչապետ, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
Ավելի վաղ փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդել էր վերացնել կամ փոխել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը։ Ներկայումս դա 2 միլիարդ դրամի գրավ է։ Միջնորդությունը ներկայացվել է երկու դռնփակ նիստերում և ի վերջո մերժվել է։
News.am