«ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Երևանի Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ հունիսի 14-ին, ընթանում է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ այսօրվա հանրահավաքում «Դիմադրություն» շարժումը ներկայացնելու է առաջիկա անելիքները, շարժման ընդլայնված ծրագիրը և արձանագրելու է այս ժամանակահատվածում ունեցած ձեռքբերումները։
«Շարժումը դադար է առնելու միայն այն օրը, երբ ընդհանուր նպատակին հասած կլինենք։ Այսինքն՝ կկանխենք Հայաստանի նոր կապիտուլյացիան և կհեռացնենք օրվա իշխանությանը։ Փողոցային պայքարը, շարժումը դադարեցնելու, հանգստանալու որևէ այլ տարբերակ շարժումը սկսելու օրվանից հետո չենք քննարկել։
Ստեղծված իրավիճակը, բազմաթիվ հանգամանքները, ձեռքբերումները և բացթողումները գնահատելով՝ շարժումը տանելու ենք առաջ. փողոցային պայքարը երբեք չի դադարելու, բայց պայքարում փոփոխություններ կլինեն»,- նշել է Սաղաթելյանը: