2022-06-15 09:39
Լրատվական գործակալություններ
Արցախում Արտակ Բեգլարյանի գլխավորությամբ Պետական խորհրդի նիստ է կայացել
Կայացել է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի անդրանիկ նիստը`Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ։
Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով ստեղծված Պետական խորհրդում ընդգրկված են եղել Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի առաջատար փորձագետներ։
Նիստի ընթացքում ընդունվել է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի գործունեության ծրագիրը և հստակեցվել աշխատանքային որոշակի ուղղություններ։
News.am