2022-06-15 09:41
Լրատվական գործակալություններ
Էրդողանը հանդիպել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ։
Ինչպես հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հարցեր։
News.am