2022-06-15 14:43
Լրատվական գործակալություններ
Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը
Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպանի միջնորդությունը։ Վճիռը հրապարակվել է հունիսի 15-ին։ Այսպիսով, Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի։
Հիշեցնենք, որ միջնորդությունը նախօրեին ներկայացրել էր փաստաբան Լուսինե Սահակյանը: Հիմքը ԵԽԽՎ կանոնակարգն էր, որը պատվիրակների պատգամավորական անձեռնմխելիություն է նախատեսում, այդ թվում՝ մինչ անձեռնմխելիության ձեռքբերումը հարուցված գործերում։ Պատգամավորական անձեռնմխելիությունը չեղարկելու համար ՀՀ իշխանությունները պետք է դիմեն ԵԽԽՎ, ինչն այս դեպքում տեղի չունեցավ։ Պաշտպանական կողմը տեղի ունեցողը Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարում է համարում:
News.am