«Դիմադրության» շարժման մասնակիցները փակեցին փողոցը դատախազության շենքի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Դիմադրության» շարժման մասնակիցները, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում Վարդանյանների այգում, երթով շարժվել են դեպի Գլխավոր դատախազության շենք, ապա փակել փողոցը՝ նստելով փողոցում:

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը իր խոսքում նշեց. «Մի իշխանություն, որը ձևավորվել է անհնազանդության ակցիաներով, որը ժամանակին ասել է, որ ոստիկանի ցուցմունքը չի կարող կալանքի հիմք լինել, այսօր այդ հիմքով մարդկանց կալանքի տակ է պահում: Սա է հերթական սուտը, այդ ստերը բացահայտվելու են, առանց Նիկոլ Հայաստանը լինելու է: Մենք մեր ակցիայով առաջինը մեր վերաբերմունքն ենք արտահայտում այն ոստիկանների նկատմամբ, որոնց ստիպելով, կամ իրենց ցանկությամբ իրենց ցուցմունքներով մարդկանց կալանավորում են: Այդ նույն օրինակներից մեկը Իգոր Խաչատուրովի դեպքն է: Իրեն ձերբակալել են մի ոստիկանի ցուցմունքի հիման վրա»:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Արամ Վարդևանյանը գրառում էր արել. Ա.Վարդևանյանն ավելի վաղ գրառում էր արել. «Ընկերներ ջան, եկեք այսօր ինքնաբուխ հավաք իրականացնենք։ Ժամը 14-00 Վարդանյանների այգի, Իտալիայի փողոց: Գործ ունենք»։

News.am