Վրաստանում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է գրանցվել

Վրաստանում հետազոտությունից հետո հաստատվել է կապիկի ծաղկով հիվանդանալու առաջին դեպքը։ Տեղեկությունը հայտնում է ռուսական Առաջին ալիքը` հղում անելով Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնին։

«Հիվանդությունը թեթև ընթացք է ունեցել, և համապատասխան բուժումից հետո բուժառուն դուրս է գրվել բուժհաստատությունից»,– ասվում է կենտրոնի հաղորդագրությունում։

Վարակը հայտնաբերվել է, երբ այդ անձը վերադարձել է Եվրոպայից։

Մասնագետները հետևել են բոլոր նրանց, ում հետ կապ է հաստատել հիվանդը, բայց ոչ ոք կլինիկական նշաններ չի ունեցել։

ԱՀԿ-ի տվյալներով՝ այս պահին 39 երկրում գրանցվել է կապիկի ծաղիկի ավելի քան 1600 հաստատված և շուրջ 1500 ենթադրյալ դեպք:

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ԱԻ կոմիտեն կգնահատի աշխարհում կապիկի ծաղիկի բռնկման վտանգը։

Նրա խոսքով՝ հիվանդության բռնկումն անհանգստություն է առաջացնում։

Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է մարդկանց միջև սերտ շփման հետևանքով։ Վարակվածների մեծ մասը սովորաբար ապաքինվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ բարդություններ, այնուամենայնիվ, հնարավոր են:

Sputnik Արմենիա